Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Էսօր ֆուտբոլ կա

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Էսօր ֆուտբոլ կա
07.09.2013 | 18:54

Այնուամենայնիվ, մեզ շատ բան է միավորում: Հայերենը, Արցախի հարցը, Ռուսաստանի խոպանի ու Ամերիկայի «գրին քարտի» ցանկությունը, Արարատին նայող տուն ունենալը, լավաշը, խորովածը, նարդին, հրապարակի շատրվանները… Բայց թվարկված ու չթվարկված բոլոր այդ միավորիչների դեպքում, ոնց էլ պտտես, էլի մի տարանջատիչ բան գտնվում է ու խաթարում լիարժեք միասնության զգացողությունը: Իսկ եթե կատակը մի կողմ, ապա… էսօր ֆուտբոլ կա: Եվ ուրեմն, այսօր հայության միավորման ու համախմբման հերթական օրն է: Լավ է, այնուամենայնիվ, որ գոնե մի քանի բան կա, որ հայերիս միավորում է՝ անկախ սեռից, տարիքից, քաղաքական, կրոնական, աշխարհաքաղաքական կողմնորոշումներից ու տարաձայնություններից: Հազվագյուտ երևույթ է, երբ աշխարհի բոլոր հայերը միևնույն բանն են ցանկանում՝ հաղթանակ ու արժանավայել մրցախաղ: Բոլորը ցանկանում են, որ մեր հավաքականը հաղթի ու ազգի պատիվը բարձր պահի: Իհարկե, մարզական տեսանկյունից կարևոր է, թե ինչպես ելույթ կունենան Հենոն ու Յուրան, Ռոմանն ու Մկոյանը, Արազն ու Մարկոսը ու մնացած մեր բոլոր ֆուտբոլիստները, որոնց շատերը առանց «ջան»-ի չեն դիմում: Բայց շատ ավելի էական է, որ այդ հավաքականը միավորում է հայերիս, նույնիսկ անկախ այն բանից, թե առանձին վերցրած այս կամ այն անհատը ֆուտբոլից ինչքա՞ն է հասկանում կամ, ընդհանրապես, այդ մարզաձևի հանդեպ անտարբե՞ր է, թե՞ ոչ: Հոգու խորքում նույնիսկ անտարբեր ձևացողները էլի հաղթանակ են ցանկանում, թեկուզ, իրենց ոչ անտարբեր ընկերների, հարազատների, մտերիմների խաթեր համար: Էականն այն է, որ մենք միասին ենք այդ ժամանակ ու միակամ: Նույն նպատակով ու ցանկությամբ միավորված: Ու մեկ-մեկ, ինչ-որ տեղ ափսոսանքով, երազում ես, որ սեփական պետությունը պահելու, առաջ տանելու, զարգացնելու հարցում էլ, եթե ոչ այդքան, գոնե դրա կեսի չափ միասնական ու միակամ լինենք:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ